ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՑԱԽԱԼ–ը Գազայում գտել է ուկրաինական զենքի նոր պահեստարաններ. Menadefense
Իսրայելի պաշտպանության բանակը, խորանալով Գազայի հատվածում, հայտնաբերել է պաղեստինցի զինյալների մի քանի պահեստներ, որոնցում եղել են Ուկրաինայից ստացված արևմտյան զենքեր: Այս մասին գրում է Readovka–ն՝ հղում տալով Menadefense ալժիրյան ռեսուրսին, որն իր հերթին վկայակոչում է իսրայելական բանակի ներկայացուցչին։ Հրատարակության համաձայն՝ Ուկրաինային արևմտյան զենքի նման առատաձեռն մատակարարումների սկզբից ի վեր կազմակերպվել է զենքի վերավաճառքի մի ամբողջ ալիք, որի վճարումը կատարվել է Darknet-ի միջոցով։
Արդյունքում միայն անցյալ տարի ՀԱՄԱՍ-ը ստացել է առնվազն 50 Javelin ATGM, 20 FIM-92 Stinger MANPADS, 20 105 մմ L118 հաուբից, 30 Switchblade անօդաչու թռչող սարք, մոտ 100 Phoenix Ghost անօդաչու թռչող սարք և մոտ 50 Black Hornet Nano անօդաչու թռչող սարք։
Գործակալության տվյալներով՝ մատակարարման գիծը փոփոխությունների է ենթարկվել այն բանից հետո, երբ պաշտոնից հեռացել է Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովը: Զենքը մատակարարվել է Լվովի, Օդեսայի, Նիկոլաևի, Խմելնիցկիի և Չեռնիգովի մարզերի պահեստներից՝ Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Ռուստամ Ումերովի նորանշանակ տեղակալների օգնությամբ։ Մատակարարումները կազմակերպվել են Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Մաքսիմ Մարչենկոյի կողմից վերահսկվող ֆիկտիվ ընկերությունների օգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբանանի տարածքից արձակված հրթիռը հարվածել է Իսրայելի սրճարաններից մեկին. կան տուժածներ
Լիբանանի տարածքից մեկ ժամից ավելի է՝ հրթիռակոծվում է Իսրայելի հյուսիսը: Կիրյաթ Շմոնա քաղաքում հրթիռն ընկել է տեղի սրճարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջաբալիայի ճամբարում ՑԱԽԱԼ-ի հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ. աղբյուրներ
Ինչպես հայտնել էինք` Իսրայելը հաստատել է, որ հարձակվել է Գազայի Ջաբալիա ճամբարի վրա (Գազայի հատվածում փախստականների ամեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայի հատվածի երկինքը` այս պահին. ՑԱԽԱԼ–ը ֆոսֆորային ռումբե՞ր է արձակել
Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է Գազայի հատվածի երկինքը այս պահին: RT-ի փոխանցմամբ՝ պաղեստինյան խմբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ–ի հենակետերի վրա
Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի հենակետերի վրա: ՑԱ...