ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբանանի տարածքից արձակված հրթիռը հարվածել է Իսրայելի սրճարաններից մեկին. կան տուժածներ
Լիբանանի տարածքից մեկ ժամից ավելի է՝ հրթիռակոծվում է Իսրայելի հյուսիսը: Կիրյաթ Շմոնա քաղաքում հրթիռն ընկել է տեղի սրճարաններից մեկի վրա: ԶԼՄ–ները հաղորդում են, որ տուժել է 2 քաղաքացի:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ընդհանուր առմամբ 12 հրթիռ է արձակվել Լիբանանի հետ սահմանակից իսրայելական տարածքի վրա: Ըստ նույն աղբյուրների՝ հարվածների պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ–ի տեղի բջիջը:
Համացանցում Lիբանանի սահմանին գտնվող իսրայելական ռազմական օբյեկտներում պայթյունների տեսանյութ է տարածվել:
Լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածում լիբանանյան տարածքից հակամարտության սկզբից ի վեր ամենամեծ հրթիռի արձակման մասին։ Առայժմ հայտնի է միայն, որ Նաքուրայի մոտ իսրայելական ռազմածովային բազան խոցվել է «երկիր-երկիր» չորս հրթիռներով:
Զանգվածային hարձակումներից անմիջապես հետո լիբանանյան սահմանի երկայնքով ուժեղ կրակ է սկսվել «Հեզբոլլահ»-ի և իսրայելական բանակի միջև:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջաբալիայի ճամբարում ՑԱԽԱԼ-ի հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ. աղբյուրներ
Ինչպես հայտնել էինք` Իսրայելը հաստատել է, որ հարձակվել է Գազայի Ջաբալիա ճամբարի վրա (Գազայի հատվածում փախստականների ամեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՑԱԽԱԼ–ը ցուցադրում է Գազայի հատվածի ծովային հրթիռակոծման կադրերը
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի հատվածի ծովային հրթիռակոծման կադրեր: Sky News Arabia-ն, հղում տալով աղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակն է հայ-ֆրանսիական համագործակցությունը դնել ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա. Սուրեն Պապիկյան
Ժամանակն է հայ-ֆրանսիական համագործակցությունը դնել ավելի երկարաժամկետ, ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Այս մասին հայտնել է Հ...
ԱՄՆ-ին չի հաջողվել փորձարկել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ԱՄՆ զինվորականները Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ պայթեցրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ փո...