Սպասվում է տնտեսական աճ. Փաշինայն
ՀՀ կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7% տնտեսական աճ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է արել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
«Հայաստանն արդեն 2 տարի անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում։ Այս տարի սպասում ենք առնվազն 7% տնտեսական աճ, իսկ գնաճի միջավայրը կայուն է, առաջին 9 ամսում այդ ցուցանիշը 2.8% է։ Արձանագրենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել։ Ըստ այդմ` սեպտեմբերին գրանցվել է 726.056 աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի համեմատ շատ է 178.067–ով»,– ասել է նա։
Փաշինյանը շեշտել է` մակրոտնտեսական կայունությունը երկրի բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները կառավարելու ու հնարավորություններն օգտագործելու ամենակարևոր գործիքն է։ Նա վստահեցրեց` ի հեճուկս բոլոր սպառնալիքներին, ՀՀ–ին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սկսել է նոր ատոմակայանի կառուցումը
Իրանը սկսել է նոր ատոմակայանի (ԱԷԿ) կառուցումը երկրի արևմուտքում, որը կոչվում է «Քարուն»։ Հզորությունը կկազմի 300 ՄՎտ, չ...
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ազդել է գազի շուկայի վրա. Եգիպտոսի նախկին արտգործնախարար
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է բացասաբար ազդել նավթի շուկայի վրա և արդեն ազդել է գազի վրա՝ կրճատվել է եվ...
Հայտնի է, թե որքան գումար կհատկացվի մայրաքաղաքի Ամանորյա ձևավորման համար
Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 202 միլիոն 406 հազար դրամ։ Այս գո...
«Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում». վարչապետ
«Հայաստանն, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում։ Բոլոր կանխատեսումների հա...