Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ազդել է գազի շուկայի վրա. Եգիպտոսի նախկին արտգործնախարար
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է բացասաբար ազդել նավթի շուկայի վրա և արդեն ազդել է գազի վրա՝ կրճատվել է եվրոպական սպառողների համար նախատեսված էներգակիրների մատակարարման ծավալը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Եգիպտոսի նախկին արտգործնախարար Նաբիլ Ֆահմին։
«Ցանկացած ընդլայնված աշխարհաքաղաքական ցնցում ազդում է ռազմավարական ապրանքների վրա՝ լինի դա նավթ, թե գազ»,– նշել է նա։
Ֆահմինի խոսքով` հակամարտությունն ազդել է գազի շուկայի վրա, քանի որ Եվրոպա ուղարկելու նպատակով իսրայելական աղբյուրներից Եգիպտոս հասնող գազի ծավալն արդեն կրճատվել է:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սկսել է նոր ատոմակայանի կառուցումը
Իրանը սկսել է նոր ատոմակայանի (ԱԷԿ) կառուցումը երկրի արևմուտքում, որը կոչվում է «Քարուն»։ Հզորությունը կկազմի 300 ՄՎտ, չ...
«Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում». վարչապետ
«Հայաստանն, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում։ Բոլոր կանխատեսումների հա...
Սպասվում է տնտեսական աճ. Փաշինայն
ՀՀ կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7% տնտեսական աճ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է ա...
Հայտնի է, թե որքան գումար կհատկացվի մայրաքաղաքի Ամանորյա ձևավորման համար
Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 202 միլիոն 406 հազար դրամ։ Այս գո...