Տնտեսություն Կարևոր

Հայտնի է, թե որքան գումար կհատկացվի մայրաքաղաքի Ամանորյա ձևավորման համար

Mariam Z.
Հայտնի է, թե որքան գումար կհատկացվի մայրաքաղաքի Ամանորյա ձևավորման համար

Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 202 միլիոն 406 հազար դրամ։ Այս գումարն առանց մրցույթի տրամադրվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, որն էլ պատասխանատու կլինի մայրաքաղաքի ամանորյա զարդարանքի համար։ Այս մասին հայտնում է  «Հետքը»: 


Ըստ պետական գնումների armeps.am համակարգի՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2023թ․ նոյեմբերի 7-ին։ Ըստ պայմանագրի՝ այդ ընկերությունը մայրաքաղաքում տեղադրելու է տոնական լուսավորության սարքավորումներ։


Հարկ է նշել, որ այս ընկերությունը Երևանի ամանորյա ձևավորումը կատարել էր նաև նախորդ տարի՝ կրկին առանց մրցույթի։ Այդ ժամանակ տոնական ձևավորման համար հատկացվել էր 191 միլիոն դրամ։


«Սինեմարտ» ՍՊԸ-ն, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ հիմնադրվել է 2008 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ընկերության տնօրենն ու 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանն է։


Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր մեկնաբանել է, թե ինչու է ամանորյա զարդարանքը վստահվել հենց «Սինեմարտ» ՍՊԸ-ին։ Փոխքաղաքապետի խոսքով՝ այդ ընկերության հետ անձնական որևէ փոխկապակցվածություն չկա, և «Սինեմարտի» հետ պայմանագիր է կնքվել այն պատճառով, որ ընկերությունը նախորդ տարի պատշաճ ձևով է իրականացրել մայրաքաղաքի տոնական ձևավորումը։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250