«Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում». վարչապետ
«Հայաստանն, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում։ Բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023 թ. ևս Հայաստանը կունենա բարձր տնտեսական աճ». կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ պետբյուջեով նախանշված 7% տնտեսական աճի ցուցանիշը կապահովվի. «Բայց սա զուսպ և պահպանողական գնահատական է։ Մեծ հավանականությամբ, ավելի բարձր տնտեսական աճ կունենանք»,- նշել է նա։
Փաշինյանն այս համատեքստում ասել է նաև, որ 2023 թ հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արձանագրվել է վերջին 5 տարվա ծնելիության ամենաբարձր ցուցանիշը․ «Մեռելածինների թվաքանակի էական նվազում կա, ինչը նշանակում է, որ առողջապահության ոլորտում մեր քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի արդյունավետ»,- շեշտել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
«Եվրոպան իր համար խնդիրներ է ստեղծում՝ հրաժարվելով ռուսական գազից». Պուտին
Եվրոպան իր համար խնդիրներ է ստեղծել՝ հույս ունենալով, որ Ռուսաստանը կփլուզվի. մենք չենք փլուզվի, ասել է ՌԴ նախագահ Վլադի...
Գազայի հատվածի միակ էլեկտրակայանը փակվել է
Գազայի հատվածի միակ էլեկտրակայանը փակվել է: Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի էներգետիկայ...
Հայաստան արտահանող կոնյակի նոր խմբաքանակներն այլևս փորձաքննության չեն ենթարկվում. «Հրապարակ»
Օրեր առաջ հայկական արտադրության կոնյակները՝ ընդ որում տարբեր եւ ամենահեղինակավոր գործարանների արտադրած, որոնք արտա...
ՌԴ-ն Երևանի խնդրանքի հիման վրա բենզին ու դիզվառելիք կմատակարարի
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ խոսելով Հայաստանին ու Ղարաբաղին հումանիտար աջակցություն ուղարկելու մասին։Հայտարարութ...