Թուրքիայում կրկնել են, որ ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպություն չեն համարում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ահաբեկչական կազմակերպություն չի համարում, սակայն դա չի նշանակում, որ Անկարան խրախուսում է անմեղ մարդկանց մահը: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի արտգործնախարարի խոսքով՝ Անկարան ՀԱՄԱՍ-ին դիտարկում է որպես քաղաքական կուսակցություն պաղեստինյան պետության համակարգում։
«Մի շարք երկրներ, օրինակ, չեն ճանաչում ահաբեկչական կազմակերպություններ YPG և FETÖ (Թուրքիայում արգելված քուրդ զինյալների և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կազմակերպությունները, որոնց հետ Անկարան կապում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձը – խմբ.), որոնց մենք ահաբեկչական ենք համարում։ Մենք ՀԱՄԱՍ-ին, որը Պաղեստինի քաղաքական համակարգի մաս է կազմում, ահաբեկչական կազմակերպություն չենք համարում։ Բայց դա չի նշանակում, որ մենք խրախուսում ենք անմեղ մարդկանց մահը, մենք դատապարտում ենք դա պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ամենասկզբից»,- ասել է Հաքան Ֆիդանը Անկարայում դանիացի գործընկերոջ հետ ճեպազրույցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ՀԱՄԱՍ-ը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...