Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավարությունից։
«Պաշտոնական ճաշից հետո եղել է ոչ պաշտոնական շփում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերի միջև»։
Վրաստանի վարչապետը ևս հաստատել է՝ եռակողմ հանդիպում է կայացել Ադրբեջանի և Հայաստանի վարչապետերի հետ Վրաստանի վարչապետը հանդիպման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը, որպես անկողմնակալ և չեզոք միջնորդ, պատրաստ է միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։
«Վրաստանը, որպես անկողմնակալ և չեզոք միջնորդ, պատրաստ է միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Վրաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»,- ասել է Վրաստանի վարչապետը՝ ելույթ ունենալով Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնի հիմնարկեքի արարողությանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպում են անցկացրել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանիում։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...