Էրդողանը ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չի համարում և չեղարկել է իր այցն Իսրայել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համարում է ոչ թե ահաբեկչական կազմակերպություն, այլ «ազատագրական խմբավորում»: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա հայտնել է, որ Թուրքիան խնդիրներ չունի Իսրայելի հետ, սակայն նրան ձեռնտու չէ պաղեստինցիների նկատմամբ իր քաղաքականությունը: Բացի այդ, Էրդողանը նշել է, որ թուրք պաշտոնյաների բոլոր առաջիկա այցերն Իսրայել չեղարկվել են՝ միաժամանակ հայտարարելով, որ չեղարկել Է նաև իր այցն Իսրայել:
«Կյանքումս մի անգամ ես սեղմեցի Նեթանյահու անունով մարդու ձեռքը։ Մենք լավ մտադրություններ ունեինք, բայց նրանք վիրավորեցին մեզ։ Մենք Իսրայել գնալու ծրագիր ունեինք, բայց չեղարկեցինք այն և չենք գնա»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը կոչ է արել Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև անհապաղ հրադադարի հաստատում և պատանդների փոխանակում։
Ըստ Էրդողանի՝ ԱՄՆ-ն աշխարհում արդարություն չի ցանկանում, ուստի Իսրայելի հետ միասին կպարտվեն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...