Քաղաքականություն

Պեսկովն ասել է` ինչպես կարգավորել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Պեսկովն ասել է` ինչպես կարգավորել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմքը պետք է լինի անկախ պաղեստինյան պետության ստեղծումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական կողմի դիրքորոշումը շատ…

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմքը պետք է լինի անկախ պաղեստինյան պետության ստեղծումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Ռուսական կողմի դիրքորոշումը շատ հետևողական է: Դա բազմիցս արտահայտվել է նախագահ Պուտինի կողմից: Մենք դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները, ցավակցում ենք զոհվածների հարազատներին և ընկերներին: Կարծում ենք, որ անհրաժեշտ է շուտափույթ հրադադար ապահովել և հասնել խնդրի լուծմանը, որի հիմքը պետք է լինի պաղեստինցիների անկախ պետականության ապահովումը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Նա հավելել է, որ Ռուսաստանը «բավականին կանոնավոր և ինտենսիվ երկխոսություն է վարում իսրայելական կողմի հետ» և պարբերաբար կարծիքներ է փոխանակում։

Նմանատիպ հոդվածներ

Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ. զոհված Գևորգ Արշակյանի մայրը դատավորի թեկնածու է

Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, հայրենիքը...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250