Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է հայկական վարորդական վկայականների ճանաչումը
Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդական իրավունքի ճանաչումը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության համար ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչումը, ինչի մասին հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը:
«Պետդումայի պատգամավորները որոշեցին անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։ Առաջին ընթերցմամբ կառավարության նախաձեռնած օրինագիծն ընդունվեl էր 2022թ.»,-նշված է հաղորդագրության մեջ:
Քննարկման ժամանակ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ օրինագծով առաջարկվում է Հայաստանին տալ լրացուցիչ նախապատվություններ` չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը և կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ: Այս հիմքով է որոշում ընդունվել Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական վկայականների օգտագործումը թույլատրելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde-ը` ֆրանսիական զենքի մասին
Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյո...
ՌԴ–ում կարծում են` խաղաղության պայմանագիրը կազդի ՀՀ–ում իրենց ներկայության վրա. Արսենյան
Գուրգեն Արսենյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին և Ռուսաստանի...
Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ. զոհված Գևորգ Արշակյանի մայրը դատավորի թեկնածու է
Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, հայրենիքը...
«Զինամթերքի հսկայական պակաս կա. պահեստները դատարկ են». Ուկրաինայի վարչապետ
Զինամթերքի հսկայական պակաս է նկատվում ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում։ Բոլոր պաշարները սպառվել են, ուստի Ու...