Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ. զոհված Գևորգ Արշակյանի մայրը դատավորի թեկնածու է
Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, հայրենիքը սիրում են այն շենացնելով։ Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ։ Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ, սա անհերքելի ապացույց է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրության հարցը։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրվել են նաև Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանը, ԲԴԽ անդամ, Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը։
Թեկնածուներից մեկը, ինչպես նշվեց, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն է, որն այժմ հավակնում է տեղափոխվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի այն թափուր հաստիքը, որն առաջացել էր ընդամենը մի քանի ամիս առաջ ԲԴԽ-ի կողմից դատավորների լիազորությունները դադարեցնելուց հետո։ Ընդ որում, նշված որոշմանը կողմ է քվեարկել նաև Նաիրա Հովսեփյանը։
Հովսեփյանը, ում որդին՝ Գևորգ Արշակյանը, նահատակվել է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում, ԱԺ-ում նշեց, որ այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը խաղաղությունն է, Հայաստանն իր համար սրբություն է:
«Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ, ամենամեծ խնդիրը խաղաղությունն է, որին հասնելու ճանապարհը մեկն է` ուժեղ պետություն, որը ենթադրում է ուժեղ դատական իշխանություն»,- նշեց Նաիրա Հովսեփյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է հայկական վարորդական վկայականների ճանաչումը
Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդական իրավունքի ճանաչումը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Պետդումա...
Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde-ը` ֆրանսիական զենքի մասին
Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյո...
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտա...