Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները
Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» համատեղ մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվելու են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և օկուպացված Արցախի տարածքներում:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն, զորավարժություններին ներգրավված է երկու երկրների տարբեր տիպի զորքերի՝ ընդհանուր առմամբ մինչև 3 հազար հոգանոց անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային զինատեսակ, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային տեխնիկա, ինժեներական սարքավորումներ:
Զորավարժություններն անցկացնելիս հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի փոխգործակցության մարտական համակարգվածության ապահովմանը։
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 25-ը:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ընդլայնել են ցամաքային գործողությունները». Հագարի
Իսրայելի ռազմական ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում: Այս մասին ճեպ...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հինգ հազարը, ավելի քան 15 հազար մարդ վիրավորվե...
Գազայի ռմբակոծություններն ուժեղացել են. Լապշին
Այն բանից հետո, երբ Գազայի մեկուկես միլիոն բնակչության 90% - ը լքել է քաղաքը, Գազայի ռմբակոծություններն ուժեղացել են: Այ...
Իսրայելի պաշտպանության բանակը ներողություն է խնդրել Եգիպտոսից
Իսրայելի պաշտպանության բանակի տանկը պատահաբար կրակել է սահմանին տեղակայված եգիպտական դիրքի վրա, հայտնում են հրեական պե...