Գազայի ռմբակոծություններն ուժեղացել են. Լապշին
Այն բանից հետո, երբ Գազայի մեկուկես միլիոն բնակչության 90% - ը լքել է քաղաքը, Գազայի ռմբակոծություններն ուժեղացել են: Այս մասին Telegram ալիքում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Գազայի տակ ՀԱՄԱՍ-ի զինյալները վերջին տարիներին հարյուրավոր կիլոմետր թունելներ են փորել, որտեղ այժմ պատսպարվում են 30-40 հազար իսլամիստ գրոհային: Քաղաքը գրոհելիս անհարկի և վտանգավոր փողոցային մարտերից խուսափելու համար Իսրայելի ռազմաօդային ուժերը շուրջօրյա գնդակոծում են Գազայի հատվածը՝ շրջան առ շրջան:
ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է վայր դնել զենքը և ազատ արձակել իսրայելցի 220 պատանդների, այդ պատճառով անձամբ ես այլ ճանապարհ չեմ տեսնում, քան կոշտ գործելը, գրել է բլոգերը: Լապշինը նաեւ գրում է, որ իրեն հաճախ են դիմում, թե ինչու է Իսրայելը Գազայում այդքան շատ երեխաներ սպանում: Իրականում ամեն ինչ ավելի պաչզ է: Գազայի հատվածում ծնելիության մակարդակը չափազանց բարձր է, որտեղ ընտանիքում 6-8 երեխա ունենալը առավելագույն սահման չէ։ Համապատասխանաբար, Գազայի բնակիչների ավելի քան 52% - ը ըստ դեմոգարֆիայի 18 տարեկանից ցածր մարդիկ են:
Ըստ այդմ, եթե պատերազմ է ընթանում, և մարդիկ զոհվում են, ապա մահացածների շրջանում երեխաների տոկոսը համապատասխանում է ժողովրդագրությանը։ Այսպիսով, ոչ ոք միտումնավոր չի թիրախավորում երեխաներին, և արձակվող հրթիռը չգիտի, թե ինչպես կարդալ ծննդյան վկայականը»,- գրել է Լապշինը:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ընդլայնել են ցամաքային գործողությունները». Հագարի
Իսրայելի ռազմական ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում: Այս մասին ճեպ...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հինգ հազարը, ավելի քան 15 հազար մարդ վիրավորվե...
Իսրայելի պաշտպանության բանակը ներողություն է խնդրել Եգիպտոսից
Իսրայելի պաշտպանության բանակի տանկը պատահաբար կրակել է սահմանին տեղակայված եգիպտական դիրքի վրա, հայտնում են հրեական պե...
Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները
Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» համատեղ մարտավարական զորավարժությունները...