Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին». Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար
Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին» և այդ անհամաձայնությունը հայտնել է Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը:
«Մենք բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք Զանգեզուրի միջանցքին, այդ մասին ասել ենք նաև Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում: Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, և մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել։ Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը և կշարունակենք դա։ Եվ այն ենթակառույցվածները, որոնք ստեղծվում են երկու երկրների միջև, հենց ուղղված է այդ կայուն խաղաղությանը հարևան երկրների միջև»,- ընդգծել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբ...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն` ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ: Այս մա...