Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին:
Աղբյուրի փոխանցմամբ` Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը կես ժամ անց այն բանից հետո, երբ Եգիպտոսի անվտանգության աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի մասին, որը համընկնում է «Ռաֆահ» անցակետի վերաբացման հետ:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. «Ներկայումս Գազայում հրադադար և մարդասիրական օգնություն չկա՝ օտարերկրացիներին դուրս բերելու դիմաց»:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը BBC-ին ասել է, որ ինքը տեղյակ չէ Գազայի հարավում հրադադարի մասին. «Չկա համաձայնեցված հրադադար, որի մասին ես տեղյակ եմ: Ես նույնպես տեսնում եմ այս բոլոր հաղորդումները և ոչինչ չեմ հաստատում»:
Հիշեցնենք, որ այսօր ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով i24 հեռուստաալիքին, հաղորդել էր` Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավի համար սպասվող հումանիտար հրադադարը կսկսվի ժամը 10:00-ին և կտևի հինգ ժամ:
Նշվում է, որ այդ ընթացքում Գազայի որոշ բնակիչների կթույլատրվի Եգիպտոս մեկնել «Ռաֆահ» անցակետով, կթույլատրվի մարդասիրական օգնության մուտքը:
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս մասով գնդակը գտնվում է թուրքական կողմում». Կոստանյան
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ինչ փուլում է հայ-թուրքական ցամաքա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հետո էլ ասում եք՝ դու ես մեղավոր, Բաբայանն ինչ կապ ունի, չեմ հասկանում». Սամվել Բաբայան
Ես համարում եմ որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են «5-րդ շարասյան» լրատվամիջոցները: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ...