Ֆրանսիայի ԱԳՆ-ն` ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ի պատասխան AFP լրատվական գործակալության հարցին՝ կապված ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ։
«Ինչպես բազմիցս նշել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան, Ֆրանսիան չափազանց զգոն է լինելու Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգելու ցանկացած փորձի առջև»,- նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Ըստ նախարարության՝ այդ զորավարժությունները կազմակերպվում են Հայաստանին և Իրանին սահմանակից ադրբեջանական անկլավում՝ Նախիջևանում, ինչպես նաև «ազատագրված տարածքներում», որոնց գտնվելու վայրը չի նշվում, և որոնք կարող են վերաբերել Ղարաբաղին կամ հարակից ադրբեջանական շրջաններին:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
Ղրիմի կամրջի պայթյունը Ուկրաինան է կազմակերպել. The Washington Post
Կիևում Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակիցներին նախազգուշացրել են ուկրաինական հատուկ ծառայությունների մի...