Ուր են տեղափոխվել Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների չվերթները
Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ի առավոտյան Իսրայելի ագրեսիայից հետո, որն ուղղված էր Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների դեմ, ինչի հետևանքով դրանք շարքից դուրս են եկել, Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններում բոլոր կանոնավոր չվերթները (ժամանում և մեկնում) կտեղափոխվեն Լաթաքիայի միջազգային օդանավակայան:
Ինչպես տեղեկացնում է SANA-ն, իր Telegram-ալիքի հայտարարության մեջ նախարարությունը կոչ է արել ճանապարհորդներին համակարգել իրենց հարցերը ավիաընկերությունների հետ, քանի որ թռիչքների վերաբերյալ թարմացումները, ներառյալ՝ ժամանակացույցի փոփոխությունները, ժամանման կետերը և չեղարկումները, կհրապարակվեն հետագայում:
Ըստ աղբյուրի՝ Սիրիայի տրանսպորտի նախարարությունը սգում Է Դամասկոսի միջազգային օդանավակայանի օդերևութաբանության բաժնի քաղաքացիական ծառայող Օմար Աբու Իսայի մահը, ով դարձել է ագրեսիայի զոհը: Նախարարությունը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել հարձակման հետևանքով մեկ տուժածին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուր...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...