ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրթիռներ է կիրառել Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքուղիները հարվածելու համար։
Ինչպես հայտնում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական բանակին, վնասվել են թռիչքուղիները: Դրանք շարքից դուրս են եկել, հետագա կիրառությունն անհնարին է:
Սիրիացի զինվորականները պարզաբանում են, որ հարձակումը իրականացվել է տեղի ժամանակով մոտավորապես ժամը 05:25-ին. հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք և Գոլանից։ Հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ չկան:
Հիշեցնենք, որ նախկինում այս նույն օդանավակայաններն արդեն ենթարկվել էին Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումներին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում THAAD և Patriot համալիրներ կտեղակայի
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է Մերձավոր Արեւելքում տեղակայել THAAD հակահրթիռային համալիրի մարտկոց և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Գազայի հատվածում ցամաքային գործողություններին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իսրայելի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Գազայի հատվածում ցամաքային գործողություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Գազայի սահմանին մոտ գտնվող իսրայելական բազայի գրավման կադրերը
Սահմանամերձ շրջաններ ներխուժած ՀԱՄԱՍ-ի զինյալները կադրեր են հրապարակում Գազայի հատվածի սահմանին գտնվող բնակավայրերում իս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական բանակը սկսել է ռմբակոծել հարավային Լիբանանը
Իսրայելական բանակը սկսել է ռմբակոծել հարավային Լիբանանը:Աշխատում են ավիացիան և հրետանին։ Հարվածների մի մասը բաժին է հասե...