Հասարակություն Կարևոր

Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է

Julya 1 րոպե 717 դիտում
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է

Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում։ Այս մասին գրառում է կատարել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ 

 

«Առաջին նկարում Թուրքիայի 12-րդ դասարանի «Ժամանակակից թուրք և համաշխարհային պատմություն» դպրոցական դասագրքի (հրատարակված 2018 թ. և հաստատված Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից) գլխավոր քարտեզն է՝ «Թյուրքական աշխարհի քարտեզը» (Türk Dünyası haritası), որով թուրք աշակերտները պատկերացում են կազմում հարակից աշխարհի մասին։

[f7d2c5ebf02fa012576a451d0c38e993.jpg]

 

Երկրորդ նկարում նույն քարտեզն է, որը Թուրքիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի երկրորդ ուժի՝ MHP կուսակցության առաջնորդ Բահչելին նվիրում է առաջին ուժի՝ AKP-ի ղեկավար, նախագահ Էրդողանին։ 

[e30ffbea910c82a26584d6f2c4dce044.jpg]

 

Երրորդ նկարում Ադրբեջանի պատմության դասագրքից «Թուրանի» քարտեզն է։ Թուրանը պանթյուրքիստական պետության ընդհանրական անունն է, որը նույնն է, թե «Թյուրքական աշխարհը»», - գրել է թյուրքագետը և հավելել․ «Ձեռքիս տակ ունեմ գրեթե բոլոր թուրքական դասագրքերը և այնտեղ ավելի հետաքրքիր դրվագներ կան, որոնք առաջիկայում կփորձեմ հրապարակել»
 

[817f28257f35d560f6dfe4ec81876652.jpg]

 

Auroranews-ը ճշտում անելու նպատակով կապ հաստատեց Վարուժան Գեղամյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին նկարում պատկերված քարտեզում Հայաստանը ներառված է, իսկ երկրորդում բացակայում է։ 

 

Հարցին, թե արդյոք ներառված է Արցախը այս քարտեզներում թյուրքագետը պատասխանեց․ «բնականաբար ոչ, ոչ մեկում էլ չկա»։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250