Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Այս մասին գրում է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Սիրելի հայրենակիցներ, Երևանից մինչև բոլոր մարզային համայնքներ, ձեզ շատ կարևոր խնդրանք ունեմ։ Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք, մի թանկացրեք՝ հիմնվելով շուկայական պահանջարկի վրա, քանի որ այս պահին ձևավորված «շուկայական» պահանջարկը առաջացել է մեզ հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետևանքով։
Հետևաբար, եկեք հնարավորիս մինչ պատերազմական, մինչճգնաժամային և, եթե հնարավոր է, անգամ դրանից էլ ցածր գներով, զեղչերով առաջարկենք մեր ունեցած վարձով բնակարանները: Խնդրում եմ եկեք այդպես անենք։ Մենք բոլորս նույն ողբերգության կրողն ենք, մենք բոլորով պետք է հաղթահարենք այս աղետը»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել...
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...