Հասարակություն
Շարունակում ենք Արցախում փնտրել մարդկանց. ԿԽՄԿ
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը:
«Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով:
Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոփվելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը՝ արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու մասին. ՀԺ
Արձանագրվել են խոշտանգումների, անդամախեղման և այլ դեպքերի մասին տեղեկություններ. ՄԻՊ–ը` ադրբեջանական ագրեսիայի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով. Թաթոյանը ապացույցներ է ներկայացրել
Իսրայելում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել
Ավելին Հասարակություն բաժնից
«Ապատեղեկատվություն է». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ոստիկանական ավտոբուսի վթարից
5.0