Ոստիկանությունը՝ արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու մասին. ՀԺ
Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ ի պատասխան «Հայկական Ժամանակի» հարցման:
«ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով: Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»,– նշվում է պատասխանում:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ պարեկները 100 հազարական դրամով տուգանել են ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի, որոնք տրանսպորտային միջոցները վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի:
«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր ՀՀ պարեկային ծառայության կողմից երկու արցախցիներ 100 հազար ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար։
Ընդ որում, վարչական պատասխանատվության են ենթարկվել այնպիսի անձինք, որոնք ՀՀ տարածքում չունեն անգամ ժամանակավոր բնակության վայր, աշխատանք կամ եկամտի այլ աղբյուր։ Պարեկային ծառայողները վարչական պատասխանատվության ենթարկելիս հաշվի չեն առել անգամ իրավախախտի կողմից իր երեխային հիվանդանոց տեղափոխելու հանգամանքը»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր. «Արդեն երրորդ ահազանգն եմ ստանում այն մասին, որ ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով…
Է՛ս ա եվրոփարիսեցիների հոտնկայս ծափահարություններին արժանացած «ժողովրդավարությունը»։
ԼՐԱՑՈՒՄ. Գրառումը կատարելուց հետո ինձ մեսինջերով տեղեկացրեցին ևս 4 նման դեպքերի մասին։ Փաստորեն համատարած, աջ ու ձախ տուգանում են»,– գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Արձանագրվել են խոշտանգումների, անդամախեղման և այլ դեպքերի մասին տեղեկություններ. ՄԻՊ–ը` ադրբեջանական ագրեսիայի մասին
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է: Այս մ...
Թբիլիսիում ծեծի է ենթարկվել ռուս հայտնի տիկտոկեր Դանյա Միլոխինը
Թբիլիսիում ծեծի են ենթարկել տխրահռչակ բլոգեր Դանյա Միլոխինին, ով լքել է Ռուսաստանը՝ զինծառայությունից խուսափելու համար։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով. Թաթոյանը ապացույցներ է ներկայացրել
Ապացույցներով քարտեզների վրա հստակ ցույց ենք տվել Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակում...
Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանն արդարացվել է. իրավապաշտպան
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվա...