Արձանագրվել են խոշտանգումների, անդամախեղման և այլ դեպքերի մասին տեղեկություններ. ՄԻՊ–ը` ադրբեջանական ագրեսիայի մասին
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է: Այս մասին այսօր հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելինի հետ հանդիպման ժամանակ։ Հայտնում է ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունը։
ՀՀ ՄԻՊ–ը ներկայացրել է ՀՀ սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Երասխ համայնքում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքում։
«Փաստահավաք աշխատանքների ընթացքում ՄԻՊ աշխատակազմը ստացել է ԼՂ–ում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ՄԻՊ–ը հայտնել է նաև, որ նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում ու ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը՝ արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու մասին. ՀԺ
Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապ...
Ուր պետք է դիմեն արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Նոյեմբերի 6-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստաց...
40 հոգանոց խումբը բահերով, քարերով դաժան ծեծի են ենթարկել ռեստորանի տիրոջը. ինչ է հայտնի Աշտարակի կրակոցների գործով
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել՝ «Աշտարակի ձոր»-ի աղմկահարույց կրակոցների գործով անցնող համայնքի ղեկավարները ինչ ց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մախաչկալայում ագրեսիվ ամբոխը փորձում է ներխուժել Թել Ավիվից ժամանած ինքնաթիռ
Դաղստանում Մախաչկալայի օդանավակայան ներխուժած ամբոխը փորձում է մտնել Թել Ավիվ–Մախաչկալա չվերթն իրականացրած ինքնաթիռ: Ավե...