Թուրքիայում 3 օր սուգ է պաղեստինցիների համար, իսկ ՀՀ-ում մինչև այսօր չկա 44-օրյա պատերազմի զոհերի ցանկը․ թյուրքագետ
«Եթե հայկական պետությունը չի արժեվորում մեր տված զոհերը, դա չի անի ոչ մեկ»: Աս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Էրդողանը Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարել Պաղեստինում զոհված խաղաղ բնակիչների համար: 85 միլիոնանոց երկիրը սգում է մոտ 500 մուսուլմանի մահը: Իհարկե, Էրդողանը սրանով բարձրացնում է իր դերը իսլամական համայնքում: Սակայն դա չէ էական:
Արցախում զոհված մոտ 300 հայ տղերքի և հրդեհից ևս 200 խաղաղ հայ բնակչի համար հայկական պետությունում` Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլև չի հրապարակվել նույնիսկ զոհերի անվանական ցանկը: Ինչպես որ մինչև այսօր չկա 44-օրյա պատերազմի զոհերի ցանկը»,-գրել է նա:
Թյուրքագետը հավելել է․ «Եթե հայկական պետությունը չի արժեվորում մեր տված զոհերը, դա չի անի ոչ մեկ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օզլեմ Զենգինը հայտնել է 3 օր սուրգ հայտարարելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։Եվրախորհ...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...