Իսրայելն իր դեսպանատները փակել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում
Իսրայելի իշխանությունները հայտարարել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում դեսպանատների ժամանակավոր փակման մասին։
«Իսրայելը փակում է դեսպանատները Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Մարոկկոյում և Թուրքիայում»,- նշվում է իսրայելական հանրային հեռարձակողի X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ներկայումս աշխարհում այս կամ այն կերպ սահմանափակված է մոտավորապես 20 իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը։ Անձնակազմին հանձնարարված է մնալ տանը և աշխատել հեռակա կարգով կամ տեղափոխվել իրենց ընդունող երկրների ավելի ապահով քաղաքներ:
Նմանատիպ հոդվածներ
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...