Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ:
Ըստ հարցազրույցից հրապարակված հատվածների՝ նա հայտնել է, որ Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանը «չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները»։
Փաշինյանի խոսքով՝ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանին հանգեցրին անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության որոշմանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին, որի հոդվածը կհրապարկվի առաջիկայում:
Հարցազրույցի տեսանյութն ամբողջությամբ կհեռարձակվի վարչապետի ֆեյսբուքյան էջով և կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով՝ այսօր երեկոյան 22:10-ին:
Հարցազրույցի ընթացքում վարչապետն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ հարցերի։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ The Wall Street Journal-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին: Հարցազրույցի ընթացքում վարչապետն անդրադարձ...