Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռ չգիտենք՝ արդյոք նա ասել է այս խոսքերը, և եթե նա ասել է դրանք, ապա որտեղ, ինչ համատեքստում: Մենք նման տվյալներ չունենք»,- ասել է նա Интерфакс-ին՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի հրապարակումը:
Ավելի վաղ լրատվամիջոցի հետ հարցազրույցում Փաշինյանը ասել է, որ առավելություններ չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանի շարունակական ներկայության մեջ։
«Մենք չենք կարող Wall Street Journal-ը որպես առաջնային աղբյուր ընդունել»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
102-րդ ռուսական ռազմակայանը Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ 2011 թվականին Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը։
Նմանատիպ հոդվածներ
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ The Wall Street Journal-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին: Հարցազրույցի ընթացքում վարչապետն անդրադարձ...