Իմ երեխան որոշել է կրթությունը շարունակել արտասահմանում, այդ իրավունքը չի կարելի վիճարկել ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախից տեղահանված երեխաներին՝ ՀՀ դպրոցներում ու մանկապարտեզներում տեղավորելու հարցին՝ ընդգծելով, որ այս հարցում փորձում են գտնել երկարաժամկետ լուծումներ։
«Առաջին հերթին երեխաները տեղավորվում են այն դպրոցներում, որտեղ կան լիցենզիոն ազատ տեղեր ու սրա մասին տեղեկացված են թե՛ քաղաքապետարանի կրթութան վարչությունը, թե՛ մարզպետարանները»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ լինում են նաև դեպքեր, երբ երեխաները ընդունվում են դպրոցներ՝ անկախ նրանից՝ կա՞ն ազատ տեղեր, թե ոչ։
Անդրեասյանը նշեց նաև, որ մանկապարտեզներում իրավիճակը այլ է, քանի որ Երևանում 8000 երեխա սպասում է մանկապարտեզ ընդունվելու իր հերթին, ուստի տեղահանված երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու հետ կապված խնդիրներ կան։
Լրագրողները Ժաննա Անդրեասյանին հարց ուղղեցին՝ արդյո՞ք իր երեխաներից մեկը կրթություն է ստանում արտերկում և արդյոք ՀՀ –ի կրթական համակարգը զիջում է որակային առումով։ Ի պատասխան՝ նախարարը ասաց․
«Ես կարծում եմ, որ իմ երեխաների կրթության ու անձնական որոշումների իրավունքը չի կարելի վիճարկել։ Իմ երեխաները սովորել են այստեղ հանրակրթական դպրոցներում, այս պահին իմ երեխաներից մեկն է, որ բարձրագույն կրթության համաակարգ է մուտք գործել ու իր անձնական որոշմամբ ընտրել է այն բուհը, որտեղ շարունակում է կրթությունը։ Այդ բուհը չի գտնվում Հայաստանում ու ես համարում եմ, որ դուք մտնում եք մի աձնական դաշտ, որի իրավունքը չունեք։
Իմ երեխաները, ինչպես մեր երկրում ցանկացած քաղաքացու երեխաներ, ազատ են որոշելու՝ որտեղ են ուզում շարունակել իրենց կրթությունը ու որևէ մեկը չի ասել, որ իմ երեխաները այն պատճառով, որ իրենց մայրը պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն կամ սամանափակված լինեն իրենց որոշման ազատության մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։Եվրախորհ...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...