ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք կկարողանանք հետ մղել այդ հարձակումները․ Պուտինը՝ ATACMS հրթիռների մատակարարման մասին
Մենք կկարողանանք հետ մղել ATACMS հրթիռները, սա չի փոխի իրավիճակը առաջնագծում: Այս մասին Չինաստանում իր ելույթի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան ATACMS հրթիռների մատակարարման մասին տեղեկատվությունը։
«Նախ, այս մատակարարումը, իհարկե, վնասակար է, և սա լրացուցիչ սպառնալիք է ստեղծում։ Երկրորդ՝ մենք, իհարկե, կկարողանանք հետ մղել այդ հարձակումները»,- ասել է Պուտինը։
Նա ATACMS-ի մատակարարումն անվանել է Միացյալ Նահանգների սխալ և ասել, որ դրանք միայն կերկարացնեն «Ուկրաինայի տառապանքը»:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ ATACMS հեռահար հրթիռներով հարվածներ է հասցրել ռուսական դիրքերին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը ԼՂ–ի հայաթափման համար մեղադրել է ՌԴ խաղաղապահներին ու ՄԱԿ–ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրում է ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա այդ մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը` Հայաստան այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները
Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկ...