Ռուսական դիրքերին հասցվել են հարվածներ ATACMS հեռահար հրթիռներով. Զելենսկին հաստատում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ ATACMS հեռահար հրթիռներով հարվածներ է հասցրել ռուսական դիրքերին։ Այդ մասին նա հայտարարել է երեկոյան տեսաուղերձում։ Ուկրաինայի առաջնորդն ընդգծել է, որ Կիևի պայմանավորվածությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ «իրականացվում են շատ ճշգրիտ», հայտնում է RTVI–ը։
«Շնորհակալություն բոլորին, ովքեր պայքարում և աշխատում են Ուկրաինայի համար: Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնում են: Իսկ այսօր հատուկ շնորհակալություն ԱՄՆ-ին։ Նախագահ Բայդենի հետ մեր պայմանավորվածությունները կատարվում են: Դրանք շատ ճշգրիտ են իրականացվում: «ATACMS»–ներն իրենց ցույց են տվել»,- ընդգծել է Զելենսկին։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է ATACMS ռուսական զորքերի դիրքերի ուղղությամբ։ Չի նշվում, թե որ թիրախներն են խոցել հրթիռները։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը գրել են, որ ուկրաինացի զինվորականները հարձակվել են Լուգանսկի և Բերդյանսկի օդանավակայանների վրա, ինչի հետևանքով ռուսական զորքերը «զգալի կորուստներ են կրել»։ Մասնավորապես, ոչնչացվել է տարբեր մոդիֆիկացիաների ինը ուղղաթիռ, հատուկ տեխնիկա, հակաօդային պաշտպանության կայան, զինամթերքի պահեստ, վնասվել են թռիչքուղիներ։
Ռուս ռազմական թղթակիցները խոստովանել են, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բերդյանսկի վրա՝ օգտագործելով ամերիկյան ATACMS հրթիռներ։ Ուկրաինական բանակի կողմից այդ հրթիռների կիրառման մասին Politico-ին հայտնել են նաև երկու անանուն աղբյուրներ։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արցախը՝ Ադրբեջանի տնտեսական շրջան, Ստեփանակերտը՝ Խանքենդի. ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագիրը
ՌԴ ՊՆ–ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից. կա ավելի քան 500 զոհ
Հրապարակվել են Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծման առաջին կադրերը: Պաղեստինյան ԶԼՄ–ները, վկայակոչելով երկրի ա...