ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամիկաձե ԱԹՍ-ն հարվածել է Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան բազային․ ԶԼՄ
Ենթադրվում է, որ կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան բազային։ Այս մասին գրում է RT на Руском-ը։
««Հեզբոլլահի» Telegram ալիքը գրում է, որ ԶԼՄ-ներում այս լուրերից հետո իրաքյան «Թաշքիլ ալ-Վարիթին» խմբավորումը հայտարարել է, որ հարվածել է ամերիկյան բազային՝ ի նշան Պաղեստինի ժողովրդին աջակցության», - գրում է լրատվամիջոցը։
Լրատվամիջոցը հավելում է, որ հրապարակված տեսանյութը սոցցանցից է։
Հավելենք, որ ավելի վաղ՝ Reuters-ին հղումով, հայտնել էինք, որ ԱՄՆ զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի միջոցով կանխել են Իրաքում գտնվող ամերիկյան զորքերի վրա հարձակումը: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչուները փորձել են հարվածել իրաքյան «Ալ-Ասադ» ավիաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։
Գործակալության զրուցակիցները, սակայն, չեն հայտնել, թե որ երկրին կամ շարժմանն են համարում հարձակման պատասխանատուն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդասիրական օգնությունից ժամեր անց Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում
Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում Եգիպտոսից տարածաշրջան հասած մարդասիրական օգնությունից ժամեր անց:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը ավիահարված է հասցրել Ջենինի մզկիթին
Իսրայելը ավիահարված է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Իսրայելական բանակը հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Հա...