ԱՄՆ-ն կանխել է Իրաքում իր զորքերի վրա հարձակումը
ԱՄՆ զինված ուժերը այսօր` հոկտեմբերի 18-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով կանխել են Իրաքում գտնվող ամերիկյան զորքերի վրա հարձակումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան աղբյուրնեին: Տեղեկատվությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչուները փորձել են հարվածել իրաքյան «Ալ-Ասադ» ավիաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։
«Ամերիկացի զինվորականները չորեքշաբթի վաղ առավոտյան կանխել են Իրաքում իրենց ուժերի դեմ հարձակումը՝ որսալով երկու անօդաչու թռչող սարք, նախքան նրանց հարված հասցնելը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության զրուցակիցները, սակայն, չեն հայտնել, թե որ երկրին կամ շարժմանն են համարում հարձակման պատասխանատուն:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը կհաղթի այս պատերազմում». երկրի ՊՆ նախարարի հայտարարությունը
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ հա...
«Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ընդլայնել են ցամաքային գործողությունները». Հագարի
Իսրայելի ռազմական ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում: Այս մասին ճեպ...
«Ունեք 2 տարբերակ՝ կա՛մ մեռնել, կա՛մ հանձնվել». Իսրայելի պաշտպանության նախարարը՝ ՀԱՄԱՍ-ին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեքշաբթի ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամները Գազայի հատվ...
Ավելի քան 1,3 հազար երեխա է զոհվել Գազայի հատվածում
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Գազայի հատվածում ավելի քան 1,3 հազար երեխա է զոհվել։ Այս մասին հայտա...