Պեկինում ընթանում են Պուտինի ու Ծինփինի բանակցությունները
Պեկինում բանակցություններ են ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի միջև։ Ղեկավարները նախատեսում են շփումներ ունենալ պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ տետ-ա-տետ, հայտնում է РИА Новости–ն։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ներկա պայմաններում պահանջված է սերտ արտաքին քաղաքականության համակարգումը, և Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը այդկերպ համագործակցություն են կառուցում։ Նա հավելել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակն արդեն հասել է 200 մլրդ դոլարի, և օրացուցային տարում այդ ցուցանիշը կգերազանցվի։
Սի Ծինփինն ասել է, որ երկրներն անշեղորեն խորացնում են քաղաքական փոխվստահությունը և պահպանում են սերտ ռազմավարական համագործակցություն:
Պեկինը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ պաշտպանելու միջազգային արդարությունը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի ղեկավարները հաստատել են ջերմ գործնական հարաբերություններ և ամուր անձնական բարեկամություն։
Նմանատիպ հոդվածներ
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...