Հայտնի է Վրաստանի խորհրդարանի՝ նախագահին իմփիչմենթի ենթարկելու քվեարկության արդյունքները
Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, այս մասին պարզ է դառնում խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքներից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։
Իմփիչմենթի որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները խոստանում են դեմ քվեարկել, ենթադրաբար, իշխող կուսակցությունը չի կարողանա հեռացնել Զուրաբիշվիլիին պաշտոնից։
«Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ արտասահման մեկնելով առանց կառավարության թույլտվության: Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը «կառավարության համաձայնությամբ իրականացնում է ներկայացուցչական լիազորություններ արտաքին հարաբերություններում, բանակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ»։ Զուրաբիշվիլին, մասնավորապես, հանդիպել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։Եվրախորհ...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...