Բայդենը Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն կհայտնի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայել կատարած այցի ընթացքում երկրի ղեկավարությանը կհավաստիացնի ռազմական օգնության կարիքները բավարարելու պատրաստակամությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Բայդենի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի կառավարությունը նրան կտեղեկացնի հակամարտության ընթացքում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև դրա նպատակների, ծրագրերի և մտադրությունների մասին։ Քիրբին ասել է, որ Բայդենը մտադիր է իր իսրայելցի գործընկերներին ասել, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ հակամարտությունը ընդլայնվի կամ խորանա։ ԱՄՆ-ը մտադիր է կանխել էսկալացիան տարածաշրջանում՝ անկախ նրանից՝ դա պետության կողմից է, թե ահաբեկչական խմբավորման։
Քիրբին ընդգծել է, որ Բայդենը, անկասկած, կհարցնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կաբինետի անդամներին իրենց անհրաժեշտ ռազմական օգնության մասին և կհավաստիացնի նրանց, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի Իսրայելին աջակցելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իր այցը Հորդանան։
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։Եվրախորհ...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...