ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոչիում ուկրաինական երկու ԱԹՍ է ընկել
Սոչիում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է ընկել, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ՀՕՊ միջոցները հոկտեմբերի 14-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 7:10-ի սահմաններում (Երևանի ժամանակով 8:10-ին), Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ ոչնչացրել են ուկրաինական երկու ԱԹՍ:
«Քաղաքում տուժածներ և ավերածություններ չկան։ Օդանավակայանը և հանգստավայրի բոլոր համակարգերը գործում են կանոնավոր կերպով։ Իրավիճակը օպերատիվ շտաբի վերահսկողության ներքո է: Շնորհակալություն մեր ամբողջ ուժային բլոկին: Բնակիչների ու հյուրերի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, հանգստավայրում ամեն ինչ կարգին է», - նշել է Կոպայգորոդսկին իր Telegram ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակամարտության հետևանքները․ ինչ տեսք ունեն Գազայի հատվածն ու Իսրայելը
Գազայի հատվածում իսրայելական հարվածները մեծ վնասներ են առաջացրել։ Տեսանյութի առաջին կադրերում Գազայի հատվածն է։ &n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդասիրական օգնությունից ժամեր անց Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում
Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում Եգիպտոսից տարածաշրջան հասած մարդասիրական օգնությունից ժամեր անց:...