ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակամարտության հետևանքները․ ինչ տեսք ունեն Գազայի հատվածն ու Իսրայելը
Գազայի հատվածում իսրայելական հարվածները մեծ վնասներ են առաջացրել։ Տեսանյութի առաջին կադրերում Գազայի հատվածն է։
Երկրորդ հատվածում Իսրայելի վրա հարձակումների հետևանքների կադրերն են։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 600 իսրայելցի, վիրավորվել է 2048-ը: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 313-ի, տուժել է 2000 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Համացանցում տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրայելի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանը անօդաչու թռչող սարքով հարվածել է իսրայելական Ցֆատ քաղաքին․ ԶԼՄ
Լիբանանը անօդաչու թռչող սարքով հարվածել է իսրայելական Ցֆատ քաղաքին. այն ոչնչացվել է «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանյան «Հեզբոլլահը» հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ուժերին միանալու մասին
Լիբանանյան «Հեզբոլլահը» հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ուժերին միանալու մասին: Այս մասին գրում են լրատվամիջոցները։ «Հե...