Գազայում ջրի պակասը կյանքի և մահվան հարց է դարձել. ՄԱԿ
Գազայում ջրի պակասն ավելի քան 2 մլն բնակչի համար կյանքի ու մահվան հարց է դարձել, անհրաժեշտ է անհապաղ վառելիք հասցնել այդ տարածք։ Այս մասին ասվում է Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործերով ՄԱԿ–ի գործակալության (UNRWA) հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և հակառակորդներին «կենդանիներ» էր անվանել։
«Ջրի պակասի պատճառով ամբողջ Գազայի հատվածում ավելի քան 2 մլն մարդ է վտանգի տակ գտնվում։ Դա կյանքի և մահվան հարց է դարձել։ Անհապաղ պետք է վառելիք հասցվի Գազա, որպեսզի 2 մլն մարդու ապահովվի ջրով», – փաստաթղթում մեջբերվում է UNRWA–ի գլխավոր կոմիսար Ֆիլիպ Լացարինիի խոսքերը։
Կազմակերպությունը նշում է, որ Գազայի հատվածում սպառվում է մաքուր ջուրը, ջրմուղ կայանն ու հանրային ջրամատակարարման ցանցերը դադարել են աշխատել: Մարդիկ ստիպված օգտագործում են հորերի կեղտոտ ջուրը, ինչն ավելացնում է ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների վտանգը։
«Մեզ անհրաժեշտ է անհապաղ վառելիք մատակարարել Գազա։ Վառելիքը մարդկանց անվտանգ խմելու ջրով ապահովելու միակ տարբերակն է։ Եթե դա չանենք, մարդիկ` այդ թվում փոքր երեխաները, ծերերն ու կանայք, կսկսեն մահանալ ջրազրկումից։ Ջուրն այժմ մնացած վերջին փրկօղակն է։ Կոչ եմ անում անհապաղ չեղարկել արգելքը մարդասիրական օգնության համար», – հավելել է Լացարինին։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց է եղել. փաստաբան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրո...
Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից
Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200 - ից ավելի զոհ կա, քա...
«Ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի». Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին Պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր էջում գրում է․ «Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմ...
Հռոմի Պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին...