Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից
Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200 - ից ավելի զոհ կա, քաղաքացիների շրջանում՝ 2 տասնյակից ավելի, «Ազատությանը» փոխանցել է Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով՝ սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով էլ հաստատված 220 մահվան դեպք կա։
Թադևոսյանը նշել է, որ նրանցից մոտ 150 -ը անճանաչելի են. - «Աճյունները և մասունքները պայթյունի տարածքից հանվել և տեղափոխվել է Երևանի Դատաբժկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նունականացում իրականացնելու համար։ Կան նաև 50 -ից ավելի անհետ կործաներ»։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց է եղել. փաստաբան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրո...
Հռոմի Պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին...
«Ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի». Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին Պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր էջում գրում է․ «Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմի ցեղ...
Իսրայելից Հայաստան հատուկ չվերթի ինքնաթիռը քիչ առաջ ժամանեց Երևան
ՀՀ քաղաքացիներին Իսրայելից Հայաստան տեղափոխող հատուկ չվերթի ինքնաթիռը քիչ առաջ ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։...