«Ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի». Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին Պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր էջում գրում է․
«Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմի ցեղասպանությանը, նրանց ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանվել է։
«Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, նրանցից մի մասը էթնիկ հայեր չեն, ռուսական ծագում ունեն»։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից
Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200 - ից ավելի զոհ կա, քա...
Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց է եղել. փաստաբան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրո...
Հռոմի Պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին...
Միջազգային գործընկերները զարմացած են, թե ինչպես է ՀՀ-ն հոգացել բռնի տեղահանված արցախցիների կարիքները. Փաշինյան
ՀՀ կառավարությունը միջազգային ֆինանսական աջակցության կարիք ունի բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու հարցում, կառավարո...