Չի բացառվում տարածաշրջանում հակամարտության ընդլայնումը Իսրայելի վրա հարձակումներից հետո. Ժոզեպ Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չի բացառում տարածաշրջանում հակամարտության ընդլայնումը Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման բախումների պատճառով։
«Սա այն է, ինչ մենք փորձում ենք կանխել. արձագանքներ, որոնք կընդլայնեն հակամարտությունը: Բայց ոչ ոք չի կարող դա հաստատ իմանալ։ Շատ լավ է, որ իսրայելական բանակը զգուշացնում է, որ ռազմական գործողություն է լինելու, և որ մարդիկ պետք է հեռանան», – ասել է դիվանագետը իսպանական El Pais թերթին:
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ հարձակումներին Իսրայելի պատասխանը «ունի տարրեր, որոնք միանշանակ չեն համապատասխանում միջազգային իրավունքին»։
«ՀԱՄԱՍ-ը անհնար է դարձնում խաղաղ լուծումներ գտնելը», – ասել է նա։ Բորելի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ կլինի Գազայի հատվածին մարդասիրական օգնության հետ կապված։
«Սա Գազայում չորրորդ պատերազմն է, որին ես ականատես եմ եղել իմ չափահաս կյանքում, և դա ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը մոռացել է Պաղեստինի հարցը», – ասել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի Հայաստան ներխուժման մասին տեղեկատվությունը սխալ է. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոն...
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...
Հայաստանի նախագահը ստորագրեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին տեղ...
Ադրբեջանի հաջորդ թիրախը Հայաստանում գտնվող «անկլավներն» են. Ալեքսանդր Լապշին
Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը խոսել է Հայաստանին հարվածելու Ադրբեջանի համար ստեղծված հազվագյո...