Ադրբեջանի հաջորդ թիրախը Հայաստանում գտնվող «անկլավներն» են. Ալեքսանդր Լապշին
Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը խոսել է Հայաստանին հարվածելու Ադրբեջանի համար ստեղծված հազվագյուտ հնարավորությունից:
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի լույսի ներքո աշխարհում մնացած բոլոր պատերազմներն ու հակամարտությունները խիստ հետին պլան մղվեցին, համաշխարհային ԶԼՄ-ները գրեթե մոռացան Ուկրաինայի մասին և բացարձակապես մոռացան Հայաստանի և Ադրբեջանի մասին։
Ինչից անմիջապես օգտվեցին Ուկրաինայում ռուսական զորքերը և անցան 2023 թվականի ամենալայնածավալ հարձակմանը՝ հարվածելով Ուկրաինային Դոնբասի Ավդեևկա շրջանին և մասամբ ճեղքելով պաշտպանությունը։
Բայց ոչ միայն Ռուսաստանն է օգտվել Գազայի հատվածի պատերազմից, Ադրբեջանը նույնպես չի պատրաստվում կորցնել Հայաստանին հարվածելու հազվագյուտ հնարավորությունը։ Այս անգամ Ալիևի «անկլավների ազատագրում» նպատակներն են ՝ առաջին հերթին Տիգրանաշենը՝ Երևան - Սիսիան գլխավոր մայրուղու հատավածը, Իջևանը Բերդին կապող մայրուղու հատվածը, և երրորդ անկլավը ՝ Ոսկեպար գյուղի շրջանում, որը գտնվում է հենց Երևանը Թբիլիսիին կապող գլխավոր ճանապարհի վրա։
Ադրբեջանական տարածքի այդ շատ փոքր «կղզյակները» Հայաստանին բռնակցվել են 1992-93 թվականների առաջին պատերազմի ժամանակ ։ Բայց Ադրբեջանն էլ զավթեց ու բռնակցեց մի շարք հայկական տարածքներ, օրինակ Արծվաշեն անկլավը Սևանա լճից մի փոքր հյուսիս։ Այդ հայկական անկլավը տարածքով հավասար է երեք ադրբեջանական անկլավի, բայց, բնականաբար, Ալիևը չի պատրաստվում վերադարձնել այն։ Հայաստանն էլ դրան առանձնապես չի ձգտում, և դա հայկական արտաքին քաղաքականության մեծ սխալն է։ Քանի որ Ադրբեջանը անկլավների հարցն օգտագործում է որպես նոր ագրեսիայի հիմք։
Գիտեք ինչ կլինի, եթե ադրբեջանցիները գրավեն վերը թվարկված 3 անկլավները։ Երևանը կտրվելու է Սյունիքից, այնտեղ մնալու է Սելիմով անցնող ընդամենը մեկ ճանապարհ, որը գրեթե անանցանելի է ձմռանը։ Բացի այդ, շրջափակվելու է Տավուշի Բերդ քաղաքը (ճամբարակով անցնելու է միայն մեկ շատ վատ, մասամբ գրունտային ճանապարհ) և արգելափակվելու է Թբիլիսիի երկու ճանապարհներից մեկը:
Ինչու՞ է դա պետք Ադրբեջանին։ Հայաստանի համար ոչ շահավետ պայմաններով խաղաղության համաձայնագիր պարտադրելու, Հայաստանին ստիպելու հրաժարվել Արցախի նկատմամբ ցանկացած հավակնությունից, ստիպելու հայկական կողմին հայտարարել և ստորագրել, որ Արցախում ոչ մի ցեղասպանություն չի եղել և նաև ստիպելու Հայաստանին ընդունել, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից օկուպացված հայկական հողերը Ջերմուկի, Սև լճի և Վերին Շորժայի շրջաններում նույնպես Ադրբեջանի տարածք են։ Եվ նաև Ադրբեջանի (Ռուսաստանի հետ համատեղ) նպատակն է Հայաստանում ճնշել ռուսական ազդեցությունից հեռանալու ցանկացած փորձ և հայկական սահմանների պաշտպանությունը պարտադրել այն նույն ռուս խաղաղապահներին, որոնք երկու շաբաթ առաջ դե ֆակտո Արցախը հանձնեցին ադրբեջանական զորքերին»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի Հայաստան ներխուժման մասին տեղեկատվությունը սխալ է. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոն...
Փաստաբանը՝ Վիտալի Բալասանյանին ԱԱԾ–ում հարցաքննելու և ադրբեջանցիների կողմից ձերբակալվելու մասին
Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվե...
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...
Հայաստանի նախագահը ստորագրեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին տեղ...