Հայաստանի նախագահը ստորագրեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքում հրապարակված փաստաթղթից։
«Վահագն Խաչատուրյանը ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3–ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել էր Հռոմի ստատուտը:
Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
ՀՀ սահմանադրական դատարանը 2023 թ. մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Երևանի գործողությունները ոչ բարեկամական են,- այս մասին ասել է Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին:
Հավելենք` ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի Հայաստան ներխուժման մասին տեղեկատվությունը սխալ է. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոն...
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...
Ադրբեջանի հաջորդ թիրախը Հայաստանում գտնվող «անկլավներն» են. Ալեքսանդր Լապշին
Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը խոսել է Հայաստանին հարվածելու Ադրբեջանի համար ստեղծված հազվագյո...
Փաստաբանը՝ Վիտալի Բալասանյանին ԱԱԾ–ում հարցաքննելու և ադրբեջանցիների կողմից ձերբակալվելու մասին
Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվե...