Ադրբեջանի Հայաստան ներխուժման մասին տեղեկատվությունը սխալ է. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։
«Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լրջագույն հետևանքների։ Այս (խմբ.` Politico-ի) հոդվածի տեղեկությունը սխալ է և ոչ մի կերպ չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»,- մեկնաբանության մեջ նշել է պետդեպի խոսնակ Միլլերը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...
Ադրբեջանի հաջորդ թիրախը Հայաստանում գտնվող «անկլավներն» են. Ալեքսանդր Լապշին
Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը խոսել է Հայաստանին հարվածելու Ադրբեջանի համար ստեղծված հազվագյո...
Փաստաբանը՝ Վիտալի Բալասանյանին ԱԱԾ–ում հարցաքննելու և ադրբեջանցիների կողմից ձերբակալվելու մասին
Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվե...
Հայաստանի նախագահը ստորագրեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին տեղ...