Թրամփը «ցանկություն է հայտնել, որ Նեթանյահուն հրաժարական տա»․ ԶԼՄ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների հետ զրույցում ասել է՝ ցանկանում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարական տա։ Այս մասին հայտնում է Rolling Stone ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրները։
Ըստ ամսագրի՝ վերջին օրերին Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետականների կողմնակիցների հետ, որոնց ընթացքում նախկին նախագահը «անսովոր շատ ժամանակ է ծախսել Նեթանյահուին վիրավորելու համար»։ Թրամփը «ցանկություն է հայտնել, որ Նեթանյահուն հրաժարական տա, երբ նա ստանձնի իր պաշտոնը (ԱՄՆ նախագահի) 2025 թվականին»։ Նրա կարծիքով՝ Նեթանյահուն դա պետք է անի իր պաշտոնավարման ընթացքում Իսրայելի «աղետալի հետախուզության ձախողման» պատճառով։
Ինչպես նշում է ամսագիրը, ԱՄՆ նախկին նախագահը խոսել է նաև Պաղեստինին տրամադրվող բոլոր օգնությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի խոսքով՝ «Իսրայելի վարչապետը բավականաչափ պատրաստված չէր հարձակմանը»։
Նմանատիպ հոդվածներ
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Տրամաբանական կլինի, եթե ՌԴ-ն ընտրեն որպես կարգավորման հարթակ․ Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտար...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...