«Իսրայելի վարչապետը բավականաչափ պատրաստված չէր հարձակմանը». Թրամփ
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բավականաչափ պատրաստված չէր պաղեստինյան «Համաս» շարժման հարձակմանը»․ նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա էլ, Իսրայելն էլ պատրաստ չէին: Եթե Թրամփը լիներ Միացյալ Նահանգների նախագահը, նրանք ընդհանրապես ստիպված չէին լինի պատրաստվել», - ասել է Թրամփը Fox News-ին:
ԱՄՆ նախկին նախագահը քննադատել է նաև Իսրայելի հետախուզական ծառայությունների գործողությունները՝ նշելով, որ «հազարավոր մարդիկ գիտեին՝ ինչ է կատարվում», բայց, այնուամենայնիվ, չկարողացան կանխել իրավիճակի սրումը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
«Հայերի Էթնիկ զտումը կարող է ավելի խորանալ, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի». Էլիսոն ՄաքԴոնալդ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամ...
Որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ
Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կո...
Պետդեպն արձագանքել է Politico-ի՝ առաջիկայում Ադրբեջանի՝ Հայաստան հնարավոր ներխուժման մասին հրապարակմանը
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լո...