Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել տարհանվել

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել տարհանվել Գազայի հատվածից հարավ։ IDF-ի մամուլի ծառայությունը համապատասխան հայտարարություն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։

 

«ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչները թաքնվում են Գազա քաղաքում՝ տների տակ գտնվող թունելներում և շենքերի ներսում, որտեղ ապրում են անմեղ խաղաղ բնակիչներ», - բացատրում է Իսրայելի պաշտպանության բանակն իր կոչը:

 

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հավելում է, որ բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տները միայն համապատասխան ծանուցումից հետո։

 

ՄԱԿ-ը դիմել է Իսրայելին՝ կոչ անելով չեղարկել տարհանման հրահանգը և շեշտելով, որ տարհանումը կարող է հանգեցնել «աղետալի իրավիճակի» և կունենա «ավերիչ հումանիտար հետևանքներ»։

 

ՄԱԿ-ը գնահատումներով՝ առաջիկա 24 ժամում տարհանվելու հրահանգը վերաբերում է մոտավորապես 1,1 միլիոն մարդու։

 

Իր հերթին Իսրայելը դատապարտել է ՄԱԿ-ի արձագանքն իր տարհանման հրահանգին՝ կազմակերպությանը մեղադրելով «Իսրայելի կողքին կանգնելու փոխարեն․․․ Իսրայելին քարոզ կարդալու» մեջ և կոչ անելով դրա փոխարեն աշխատել ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդներին վերադարձնելու ուղղությամբ։

Քաղաքականություն