«Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում». Լուկաշենկո
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկեր է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ: Այս մասին Բիշքեկում Համագործակցության գագաթնաժողովում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելի քննադատորեն գնահատել ԱՊՀ-ում տիրող իրավիճակը և գլուխները չթաքցնել ավազի մեջ։ «Մինչ օրս Արևմուտքը շարունակում է փորձել մեզ խարխլել, թուլացնել և ստորադասել իր շահերին։ Նախ՝ Վրաստանը դուրս եկավ մեր ասոցիացիայից, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ։ Մեծ հարցեր կան Մոլդովայի մասով: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- ասել է երկրի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ դա չի կարելի կողքից հանգիստ դիտարկել, «հակառակ դեպքում մենք ուղղակի կտոր-կտոր կլինենք»։
«Մենք տեսնում ենք, որ բոլոր հին հակամարտությունները, որոնք ժամանակին նետվեցին մեզ վրա, անխուսափելիորեն ի հայտ են գալիս շատ տխուր հետևանքներով։ Փառք Աստծո, որ ոչ միայն միտում է նկատվել այս հակամարտությունների լուծման ուղղությամբ, այլ դրանց մի մասը հաջողությամբ հաղթահարվել է»,- ասել է Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...
Տրամաբանական կլինի, եթե ՌԴ-ն ընտրեն որպես կարգավորման հարթակ․ Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտար...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...