«ԼՂ-ից տեղահանված 100-ից ավելի բուժաշխատողի աշխատանքի առաջարկ է ներկայացվել». Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված բուժաշխատողներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ արված քայլերին։
«Ս․թ․ հունվարի 1-ից բժշկական մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար պարտադիր պահանջ է հավաստագիր ունենալը, և մենք օրենսդրական նախագծով անցումային ժամկետ ենք սահմանում»,- ասել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունն արդեն հայտագրել է ավելի քան 500 բուժաշխատողի աշխատանքի տեղավորման կարիքները, կան նաև վերապատրաստումների մեջ ներգրավված 213 բուժաշխատող։ Նախարարը տեղեկացրել է, որ արդեն հավաստագրվել է 42 բուժաշխատող. «Մենք նաև հոգալու ենք նրանց մասնագիտացման և վերապատրաստման ծախսերը, և նրանք այս բոլոր ծառայությունները կստանան անվճար, նաև հնարավորություն կունենան փոփոխելու մասնագիտացումը՝ համապատասխանեցնելով ստեղծված պահանջարկին, որն առկա է երկրում»։
Նախարարը հայտնել է, որ 100-ից ավելի մասնագետի կոնկրետ աշխատանքի առաջարկ է ներկայացվել՝ շեշտելով, որ խոսքը միայն պետական բուժհաստատությունների մասին է, բայց այդ գործընթացին մասնակից են նաև մասնավոր բուժկենտրոնները։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը, որի սրտի զարկը վերականգնվել էր, գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վեր...
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 3...
Այս պահին Եգիպտոս մեկնելը վտանգավո՞ր է. ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանում են
Վերջին օրերին զարգացող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մտահոգությունների առիթ է դարձել ՀՀ այն քաղաքացիների շրջանո...
Երասխում կատարված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ. ՔԿ-ն մանրամասնել է
Նշված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ, խոսքը վերաբերում է դրոշներ պատկերող պաստառների վնասմանը:...